Ամսագիր Մարտ 2013 Գործ լինի, մնացածն ըլնող ա

28 Փետրվար 2013, 19:24
78 |

Գործ լինի, մնացածն ըլնող ա

Կոմունիստների ժամանակ կինո էի գնում «Նաիրի» կինոթատրոնում: Ձրի էի մտնում, որովհետև ծանոթ ունեի՝ էն որ կինոյի լենտն ա պտտում:

Կոմունիստի թվին ապրում էինք Գեղարվեստի ակադեմիայի դիմացի բակում՝ էն որ ֆուտբոլի դաշտ ունի: Ես քաղաքի տղա եմ եղել` 5-րդ դպրոցն եմ գնացել՝ Վարդան Մամիկոնյանի մոտ: Մինչև 9-րդ դասարան ամեն օր Պրոսպեկտից հասնում էի դասի, բայց չէի սիրում սովորել: Փոքր ժամանակ ուզում էի վարորդ դառնալ: Ամեն ինչ էլ կարամ քշեմ, բայց հիմա պռավա չունեմ, թե չէ քաղաքը շատ լավ գիտեմ ու տաքսիստ կաշխատեի: 88 թվից եմ էս բակ գալիս: Բայց դե էն ժամանակվանից էս գործին չեմ: Ես էտ վախտերը գործ ունեի` խանութում էի աշխատում, բանվորություն էի անում, լավ էլ փող էի առնում: Մերս գինու գործարանում էր աշխատում, հերս` լամպերի գործարանում: Հենց էտ գործարանից էր, որ հայրս Պրոսպեկտի տունը ստացավ, դրանից առաջ Քանաքեռում վարձով էինք ապրում: 91 թվին հերս մահացավ՝ ինֆարկտից, բայց դե խմող էր, դրա համար էլ մահացավ: Մնացինք ես, երկու քույրերս ու մամաս: Խանութն էլ փակվեց ու ես մնացի անգործ: Ես տան մեծն էի ու տունը պիտի պահեի: Դրա համար էլ դեռ պսակված չեմ: Լավ աղջիկ լինի, հիմա էլ կպսակվեմ:

Մեր հերոսի հագ ու կապից ակնհայտ է, որ ձմեռային կոշիկները նրան ժառանգվելուց առաջ նվիրված ծառայել են մեկ այլ մարդու: Բրդյա տաբատը խունացած է ու մի փոքր կարճ: Իսկ անհամար վերնաշապիկների ու սվիտրերի վրայից հագել է մի փոքր մեծ աշնանային բաճկոն: Վելվետի գրպանի վրա կարդացի հանրաճանաչ բրենդի ոսկետառ անվանումը` Wrangler:

95-ին քաղաքի մեր երկու սենյականոց տունը ծախեցինք ու գնացինք գյուղ: Հիմա Մասիսում ենք ապրում՝ Դարագետ գյուղում: Երկու քույրս էլ ամուսնացել են՝ երեխեք ունեն: Փոքր քույրս ընտանիքով իմ ու մորս հետ ա ապրում: Մյուս քրոջս տղան էլ բանակից հետո էկավ մեր տանը սկսեց ապրել: Մեր գյուղի տունը մեծ ա` 6 սենյակ ունի....

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով